Երաժշտություն

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի հաղթող, շվեդ Մոնս Զելմերլևը մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսում  երգեց Ինգա և Անուշ Արշակյանների «Ջան–ջան» երգը։

Երգիչը նշեց, որ Ինգայի և Անուշի մեծ երկրպագուն է և կատարեց այն երգից մի հատված, որով 2009 թ.-ին քույրերը ներկայացրել էին Հայաստանը մրցույթում։ Կատարումը կարող եք լսել 06։15 րոպեից։ 

 

Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը 16–րդ տեղն է զբաղեցրել «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթում` հավաքելով 34 միավոր։

Մրցույթում հաղթել է Շվեդիայի ներկայացուցիչ Մոնս Զելմերլևը Heroes‬ երգով։ Երկրորդ տեղում ռուս Պոլինա Գագարինան է, երրորդը` իտալական Il Volo խումբը։ 

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` «Կամուրջներ կառուցելով» կարգախոսով։
Հայաստանը մասնակցում է մրցույթին 2006 թվականից։ Լավագույն արդյունքներն են` չորրորդ տեղը, որը զբաղեցրեցին Սիրուշոն 2008 թվականին և Արամ MP3–ը (Արամ Սարգսյան) 2014 թվականին։ -0-