Երաժշտություն

Փետրվարի 16–ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա «23 երգչախմբային ստեղծագործություն» սկավառակի շնորհանդեսը, որը ձայնագրվել է «Հովեր» պետական կամերային երգչախմբի նախաձեռնությամբ։ 

«Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նշում է, որ սկավառակում ներառված են 15 ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություններ, որոնք ներկայացնում են Կոմիտասից հետո երգչախմբային երաժշտության զարգացումը։ 

«Միջոցառումը հետաքրքիր ձևաչափով կանցկացվի։ Ստեղծագործությունները մի մասը կհնչի կենդանի կատարմամբ, մյուս մասը` ձայնագրված տարբերակով», – ասել է նա։ -0-