Երաժշտություն

Հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը, որը Երևանում նախատեսված էր մարտի 6–ին մեկ ամսով հետաձգվել է։ Այս մասին ասված է  հանդիսատեսին ուղղված երգչուհու հաղորդագրությունում, որը ներկայացրել է համերգի կազմակերպիչ «FORPOSTART Production» ընկերության մամուլի ծառայությունը։

«Ես այստեղ եմ, Երևանում, հիվանդ եմ, անում եմ ամեն ինչ, որպեսզի հանդիպումը կայանա։ Խնդրում եմ ձեր ներողամտությունը, ըմբռնումով մոտեցեք։ Հանդիպումը կկայանա մեկ ամսից, նույն բեմում, խնդրում եմ պահել տոմսերը»,–ասված է Ալեգրովայի հաղորդագրությունում։

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովան պետք է Երևանում հանդես գար մարտի 6–ին Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում «На бис» համերգով։ -0-