«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում Երևանում նախօրեին կայացավ համաշխարհային դաշնակահար Եվգենի Կիսինի համերգը։ Հաշվի առնելով, որ բոլոր համերգները փառատոնի շրջանակում այս տարի նվիրված են Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, իսկ երաժիշտի կրծքին փակցված էր մարդկության դեմ այդ հանցագործության զոհերի հիշատակի օրվա խորհրդանիշ անմոռուկը, կարելի է ասել, որ համերգը դարձավ հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջին նվիրված ամենավառ միջոցառումներից մեկը։ Խորհրդանաշական է նաև այն, որ Կիսինը` համաշխարհային անուն ունեցող այդ երաժիշտը, հրաժարվում է ելույթ ունենալ Թուրքիայում, ինչպես Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկրում։ 

Համերգին  անշլագ էր, կազմակերպիչները հենց բեմում մի քանի շարքով աթոռներ դրեցին ։ Համերգին հնչած Բեթհովենի N21 սոնատը, Պրոկոֆիևի N4 սոնատը, Շոպենի նոկտյուրնը և մազուրկան, Լիստի «Ռակոցի–քայլերգը», անտարբեր չթողեցին ոչ ոքի։ Կիսինը վիրտուոզ կերպով աննկարագրելի բարդ ստեղծագործություններ, ինչպես նաև նվագեց բիս։

Երաժիշտը ողջ երեկոյի ընթացքում, որը տևեց ավելի քան երկու ժամ, ոչ մի բառ չարտասանեց։ Հիրավի, երաժշտությունն ունիվերսալ լեզու է, որով խոսում են ողջ աշխարհի մարդկանց սրտերը։

«Երևանյան հեռանկարներ» փառատոնն անցկացվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ։

Համերգի լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-