Երաժշտություն

Ջեննի Լյուիսն այնքան է սովորել թիմային խաղացողի կարգավիճակին (աղջիկը 13 տարի եղել է Rilo Kiley անդամ, իսկ դրանից հետո իր զուգընկերոջ հետ ստեղծել է Jenny & Johnny դուետը), որ անգամ հանդես գալով որպես մենակատար` չի կարող ներկայանալ առանց աջակցող խմբի:

Իր նոր տեսահոլովակում նկարահանվելու համար նա հրավիրել է երեք դերասանուհիների` Քրիսթեն Սթյուարթին, Էնն Հետեուեյին և Բրի Լարսոնին, ինչպես նաև թմբկահարուհի Թեննեսի Թոմասին, ով Ալեքսա Չանգի մտերիմ ընկերուհին է: Տեսահոլովակի բոլոր հերոսուհիները, այդ թվում նաև Լյուիսը, կերպարանափոխվել են` դառնալով տղաներ` մեծ մասամբ բեղավոր, չէ ՞ որ երգը կոչվում է «Just One Of The Guys»: Այս մասին գրում է Tatler.ը: