Երաժշտություն

Ֆիննական Pertti Kurikan Nimipäivät պանկ խումբը, որում միավորվել են Դաունի համախտանիշով երաժիշտներ, դարձել են «Եվրատեսիլ» ազգային ընտրական մրցույթի հաղթանակի հավակնորդ։ Դրա համար նրանց պետք էր հավաքել հեռուստադիտողների քվեների անհրաժեշտ թիվ ուղիղ եթերի քվեարկության ժամանակ, հայտնում է Pravda.ru–ն` հղում անելով Sadwave. com. Պորտալին։ 

Հայտնի է, որ խումբը հիմնվել է 2009 թվականին հաշմանդամների սոցիալական կենտրոնի ստեղծագործական արվեստանոցում։ Pertti Kurikan Nimipäivät–ի ստեղծագործությունների հիմնական թեման սոցիալական անարդարության դրսևորում է, ինչպես նաև խնդիրները, որոնց հետ խմբի անդամները բախվում են ամեն օր։ 

Խումբը ճանաչված է հայրենիքում։ Անդամների մասին նույնիսկ ֆիլմ են նկարահանել` «Պանկի համախտանիշ» անունով, որում պատմվում է «արևային» երաժիշտների կյանքի մասին։ 

Հիշեցնենք, որ 2014 թվականին Եվրատեսիլում Ֆինլանդիան ներկայացնում էր Softengine խումբը Something Better երգով։ Կոլեկտիվը հայտնվեց եզրափակչում և զբաղեցրեց 11–րդ տեղը 26 մասնակիցների թվում։ -0-