Երաժշտություն

Հենց աղոթքով սկսեց երևանյան իր համերգը մոսկվացի հայտնի ջազ երգչուհի Դիանա Դիկովսկին։ Բայց ինչպես թատրոնն է սկսվում հանդերձարանից, այնպես էլ համերգն է սկսվում արտիստի առավոտից։

Ահա, թե ինչ է գրել այդ օրը Դին. «Հունիսի 1. առավոտ… 2015 թ.–ի երկար սպասված հունիսի 1-ը։ Սովորական, բայց միևնույն ժամանակ անսովոր… Առաջինն, ինչ արեցի, նայեցի հեռախոսի էկրանին, առավոտյան ժամը 9։30 էր, ձայնն անջատված էր, երևում էին միլիոնավոր հաղորդագրություններ աշխարհի չորս կողմերից` հաջող համերգի,  արձագանքող ունկնդրի, բազմաթիվ նոր բեմերի, ճանապարհորդությունների, երկրպագուների, գույների բարեմաղթանքներով և պարզապես բարի առավոտի և ելույթ ունենալուց առաջ հանդարտվելու ցանկություններով…»։

Պետք է խոստովանել, որ երգչուհու արվեստի երկրպագուների և նրա սեփական  դրական էներգիան (իսկ Դիանան զբաղվում է նաև ոչ ավանդական վոկալով), կենտրոնանալով, երկար ժամանակ ունկնդրին սեր և դրական լիցքեր հաղորդեց։ «Երբ երկար ես ապրում Հայաստանից դուրս, միշտ աղոթում ես, որպեսզի Հայաստանը բարգավաճի այնքան, որ մենք բոլորս վերադառնանք մեր երկիր», – այսպես սկսեց իր համերգը Դիկովսկին։

Երգերը հաջորդում էին իրար, բայց այնպիսի տպավորություն էր, որ Դիանան երգում է ընդամենը մեկ երգ` առանց սկզբի և վերջի, երգ գլխավորի մասին` Սիրո։ «Դահլիճում ես բազմաթիվ հարազատ դեմքեր եմ տեսնում։ Հենց դուք եք ինձ երջանկացնում, դարձնում ավելի ազատ, պարզ, չէ՞ որ ամենակարևորը մարդու համար պահանջված լինելն է», – խոստովանեց երգչուհին։

Դի Դիկովսկու համերգը Երևանում դարձավ այն դեպքը, երբ իրեն պահանջված զգաց  ոչ միայն երգչուհին, այլև դահլիճում նստած յուրաքանչյուր հանդիսատես։ Նա ոչ միայն բավականություն պատճառեց վրացի կատարողների Koka & T. Blues mob-ի հետ երգի պրեմիերային կատարմամբ և Գեորգի Բունիաթյանի հետ դուետով, այլև կատարեց «բուժիչ» բալլադ, որը, Դիանայի խոստովանությամբ, կարգավորում է ճնշման տատանումներն ու սրտխփոցը, հստակեցնում է մտքերը։ Դե ինչ, ինչպես ասել է ջազի համաշխարհային լեգենդ Հերբի Հենքոքը, «ջազը այստեղ և հիմա լինելու կարողությունն է»։  

Դի Դիկովսկին ամռան առաջին իսկ օրը իր երևանյան երկրպագուներին նվիրեց ամենակախարդական, ամենաիսկական «այստեղը և հիման»։ 

Համերգի Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: -0-