Երաժշտություն

11-ամյա պարուհի Թեյլոր Խաթալան և 14-ամյա Լարսեն Թոմփսոնը խելահեղ պար են ցուցադրում Բեյոնսեի Run the World (Girls) երգի տակ։ Նոր տեսահոլովակում արտաքինով միմյանց շատ նման աղջիկներն իրենց նմանությունն էլ ավելի ընդգծելու համար նաև միատեսակ հագուստ են կրում։ Տեսահոլովակը մի քանի օրվա ընթացքում YouTube–ում կես միլիոն դիտում է գրանցել, հայտնում է Cosmo.ru–ն։

Տեսահոլովակում Թեյլորն ու Լարսենը պարում են խոշոր գրասենյակներից մեկի բանակցային սենյակում և փորձում են բոլորին բացատրել, որ աշխարհն աղջիկների ձեռքում է։ Բեյոնսեի հայտնի երգը շուտով փոխարինվում է կորեական 2NE1 խմբի I Am The Best երգով, իսկ Խաթալան և Տոմփսոնը` գեյշաներին բնորոշ make up–ով և սանրվածքով, պարում են ավանդական չինական զգեստ հիշեցնող հագուստով։ -0-