Կալիֆոռնիական հայտնի երաժշտական Coachella փառատոնի կազմակերպիչները, որը կանցկացվի ապրիլի 10-12-ը և 17-19-ը Ինդիո քաղաքում, հրապարակել են արգելքների ցուցակը, հաղորդում է Cosmo.ru-ն։

Հովանոցներ, տեսախցիկներ, փափուկ խաղալիքներ, մարկերներ, դանակներ, տնային կենդանիներ, օղակներ, դրոշներ, աթոռներ, ձայնագրիչներ, թիկնոցներ, շղթաներ ու փայտեր սելֆիի համար։ Այդ ամենը մտնում է փառատոնի նյարդայնացնող և արգելված իրերի ցանկի մեջ։ Ի դեպ, սելֆիի մասին կետում նշված է նաև «նարցիսների» արգելքը։ Ընդ որում, narcissists-ի փոխարեն գրված է գոյություն չունեցող  narsisstics բառը։ Եվ դա հրաշալի է։

Այնպես որ բոլոր նրանք, ովքեր ծրագրում էին մեծ սելֆիներ անել մասնակիցների ֆոնին ու շատ լայքեր հավաքել, ստիպված են վերադառնալ ձեռնունայն… Կամ երաժշտություն լսել։ -0-