Երաժշտություն

Հունիսի 3-ին ռոք երաժշտության հայ սիրահարները բրիտանական Anathema ռոք խմբի համերգին ներկա գտնվելու հնարավորություն կունենան: Այս մասին գրված է խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում:

Anathema խումբը ստեղծվել է 1990 թվականին Լիվերպուլ քաղաքում: Խումբը դետ-դում ոճից աստիճանաբար անցել է պրոգրեսիվ ռոքի: Խմբի վերջին ալբոմներում զգացվում է Pink Floyd խմբի ազդեցությունը: Բրիտանական Paradise Lost և My Dying Bride խմբերին զուգահեռ Anathema-ն դետ-դում (մետալի էքստրեմալ ուղղություն) ժանրի հիմնադիրներից մեկն է համարվում: -0-