Երաժշտություն

Թեև «Եվրատեսիլ–2015» երգի մրցույթին դեռ երկու ամիս կա, սակայն բուքմեքերներն արդեն խաղադրույքներ են ընդունում հաղթողի համար, հաղորդում է Tele.ru-ն։

Աղբյուրի համաձայն` բուքմեքերներն արդեն որոշել են առաջնորդին, ում օգտին առավել շատ խաղադրույքներ են կատարվել։

Հաղթողի կոչման է հավակնում շվեդ կատարող Մոնս Զելմերլևը` «Heroes» կոմպոզիցիայով։ Երկրպագուների կարծիքով` ստեղծագործությունը բոլոր հնարավորություններն ունի ոչ միայն մեղեդայնության, այլև ներկայացման հայեցակարգի շնորհիվ։ 

https://www.youtube.com/watch?v=u_3JY7OKW8I

 

Շվեդիային հետևում է Il Volo խումբը «Grande amore» երգով` Իտալիայից։ Երրորդ տեղում են էստոնացի կատարողներ Էլինա Բորնը և Սթինգ Ռյաստան` «Goodbye to Yesterday» երգով։ -0-