Երաժշտություն

Թեյլոր Սվիֆթ

Լաս Վեգասում տեղի է ունեցել Billboard Music Award երաժշտական մրցանակաբաշխությունը։ 

Շոու–բիզնեսի աշխարհի շքեղ միջացառումներից մեկին մասնակցել են Բրիթնի Սփիրսը, Ջեննիֆեր Լոպեսը, Մրայա Քերին, Ռիտա Օրան և ուրիշներ, որոնց մի մասը նախորդ երեկո փայլել է ոչ միայն կարմիր գորգի վրա, այլ նաև բեմում, հաղորդում է Spletnik.ru–ն։ 

Ջեննիֆեր Լոպես

Լիլի Օլդրիջ

Բրիթնի Սփիրս և Իգգի Ազալեա

Սելին Դիոն

Ջորդան Դան և Քենդալ Ջեններ

50 Cent

Ռիտա Օրա

Քրիսի Թեյգեն և Ջոն Լեջենդ

Billboard Music Awards մրցանակաբաշխության հաղթահերոսն այս տարի  Թեյլոր Սվիֆթն է։ 

Երգչուհին արժանացել է ութ մրցանակի, մասնավորապես` նա հաղթել է ամենահեղինակավոր անվանակարգում` «Տարվա արտիստ»։ 

«Ուրախ եմ, որ այսօր հաղթեցի։ Կարծում եմ` իմ նոր աշխատանքները հաջողված են», – ասել է Սվիֆթը բեմից 17 հազարանոց լսարանին` ստանալով արձանիկներից մեկը։

«Լավագույն երգիչ» և «Տարվա բացահայտում» է ճանաչվել 23–ամյա բրիտանացի Սեմ Սմիթը, ով, ցավոք, վիրահատության պատճառով չի կարողացել մասնակցել հանդիսավոր միջոցառմանը։ Նախորդ շաբաթ վիրահատել էին Սմիթի ձայնալարերը։ 

«Լավագույն խումբ» անվանակարգում հաղթել են One Direction խմբի երաժիշտները, ինչը, թեև, զարմանալի չէ, քանի որ այդ երիտասարդներն ու նրանց լիրիկական ստեղծագործությունները գերել են միլիոնավոր աղջիկների սրտերը։ 

Մրայա Քերի

Billboard Music Awards 2015 հաղթողների ցանկն ունի հետևյալ տեսքը`

Տարվա արտիստ – Թեյլոր Սվիֆթ

Տարվա բացահայտում – Սեմ Սմիթ

Լավագույն երգչուհի – Թեյլեր Սվիֆթ

Լավագույն երգիչ Սեմ Սմիթ

Լավագուն խումբ – One Direction

Լավագույն արտիստ Billboard 200 – Թեյլոր Սվիֆթ

Լավագույն ժամանակակից արտիստ – Ջասթին Բիբեր

Լավագույն փոփ–կատարող – Իգգի Ազալեա

Լավագույն R&B-կատարող – Ֆարրել Ուիլյամս

Լավագույն քանթրի–կատարող – Florida Georgia Line

Լավագույն ռոք–կատարող – Էնդրյու Հոզիեր (Hozier)

Այդ երեկո միջոցառման հյուրերին սպասվում էր իսկապես շքեղ շոու` Քանյե Ուեսթի ցնցող ելույթը, Նիքքի Մինաժի սեքսուալ պարը, Մրայա Քերին և նրա սրտաճմլիկ երգը և, իհարկե, Իգգիա Ազալեայի ու Բրիթնի Սփիրսի ելույթը, որը, թերևս, ամենասպասվածն էր։ 

Քանյե Ուեսթ

Billboard Music Awards ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1989 թ.–ին Billboard ազդեցիկ ամսագրի կողմից և ներառված է ԱՄՆ–ի առաջատար երաժշտական մրցանակաբաշխությունների եռյակում, որտեղ ընդգրկված են նաև Grammy–ն և American Music Awards–ը։–0–

Նիքքի Մինաժ