Ռուսական Բի-2 ռոք խումբը հունիսի 27–ին հանդես կգա Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզա–համերգային համալիրում, այս մասին ասված է խմբի կայքում։

Ռուսական Բի-2 ռոք խմբի հիմնադիրներն են Շուրա Բի-2–ը և Լյովա Բի-2–ը։ Խումբը հիմնադրվել է 1988 թվականին Բելառուսում, սակայն ակտիվ գործունեությունը սկսել է միայն 1999 թվականին Ռուսաստան տեղափոխվելուց հետո։ Բի-2–ը` Ռուսաստանի ամենահաջողակ խմբերից մեկն է։ -0-