Երաժշտություն

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն Youtube–ում ներկայացրել է «Haunted» երգի տեսահոլովակը, որտեղ շատ են բաց տեսարանները։ Երգը «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի թրեյլերի սաունդթրեքն է։

 

Տեսահոլովակը նկարահանվել է հիչքոկյան լավագույն ավանդույթներով` ամենաանսպասելի և տարօրինակ, այդ թվում նաև տիկնիկային կերպարների մասնակցությամբ։ Նրանցից հետ չի մնում նաև երգչուհին, ով նկարահանվել է կիսամերկ և բավականին էրոտիկ դիրքերում։

Հիշեցնենք, որ Է. Լ. Ջեյմսի վեպի հիման վրա նկարահանված «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը պատմում է միլիոնատեր Քրիստիան Գրեյի և անմեղ ուսանողուհի Անասթեյշա Սթիլի հարաբերությունների մասին։ Կուլտային եռապատումի  էկրանավորման գլխավոր դերերում հանդես են եկել Ջեյմի Դորնանը (The Fall») սերիալի մոլագարը) և Ջակոտա Ջոնսոնը։ Ֆիլմի ռեժիսորը Սեմ–Թեյլոր Ջոնսոնն է։ Ֆիլմը կինոթատրոնների էկրաններին կբարձրանա Սուրբ Վալենտինի օրվա նախօրեին` 2015 թ.–ի փետրվարի 13–ին։

«Haunted» տեսահոլովակը, ինչպես նաև «Beyonce» ալբոմի մյուս տեսահոլովակները երգչուհին առատորեն հրապարակել է Youtube–ի իր Vevo ալիքում։ Այնպես որ երգչուհու բոլոր երկրպագուները, ովքեր գտնվում են 18+ տարիքային խմբում, կստանան մեծ գեղագիտական հաճույք։ -0-

 

 

 

 

 https://www.youtube.com/watch?v=IDvu1ehPq0g&nbsp