Երաժշտություն

Ավրիլ Լավինը որոշ ժամանակով անհետացել էր հասարակության աչքից, իսկ հետո հայտնվել սոցցանցում` խորհրդավոր հիվանդության մասին հաղորդագրությամբ։ Նա կրկին հիշեցրել է երկրպագուներին իր մասին։ Ինչպես պարզվել է, ստիպված է եղել բուժում անցնել կլինիկայում, հաղորդում է Cosmo.ru–ն։

Հայտնի է դարձել, որ ամուսնուց` «The Nickelback» խմբի անդամ Չադ Քրիգերից բաժանվելուց հետո Ավրիլի մոտ ծանր դեպրեսիա է սկսվել, որը խորացել է ալկոհոլային կախվածության պատճառով։ Նա ստիպված կլինի երկար ժամանակ բուժում անցնել մասնագիտացված վերականգնողական կենտրոնում` որակավորված մասնագետների օգնությամբ ծանր իրավիճակից դուրս գալու համար։ 

Դեկտեմբերի սկզբին երկար լռությունից հետո երգչուհին գրառում էր կատարել Twitter–ի իր էջում։ Նա խնդրել էր երկրպագուներին աղոթել իր համար, քանի որ տառապում է խորհրդավոր հիվանդությունից։

«Ինձ շատ վատ եմ զգում և ի վիճակի չեմ պատմել, թե որն է իմ անհետացման պատճառը։ Ինձ կոտրված եմ զգում։ Առողջական խնդիրներ ունեմ, այդ պատճառով խնդրում եմ աղոթեք ինձ համար», – գրել էր Ավրիլը։

Կանադացի երգչուհու երկրպագուներն ակտիվորեն արձագանքել են Ավրիլի խնդրանքին` ջերմորեն աջակցելով նրան։ Իսկ #GetWellSoonAvril –ն ու #PrayForAvril –ը Twitter սոցցանցի ակտիվ հեշթեգերից են դարձել։ –0–