Երաժշտություն

Ռուսական «Գոլոս» նախագծի մասնակից Արտյոմ Կաչարյանը (ART KEY) ներկայացրել է «Արևի էներգիա» նոր տեսահոլովակը։

«Դե ինչ, բարեկամներ։ Ահա և պրեմիերան։ Բոլորին թավշյա սեզոն ու հաճելի դիտում եմ մաղթում։ Հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում հետ արել եմ այս գործը»,– գրել է Արտյոմը Facebook սոցցանցի իր էջում։ 

Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 20–ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Jazz Parking նախագծի աստղերի համերգը, որին կմասնակցեն «Գոլոս», «Նոր ալիք», «Գլխավոր բեմ» շոուների հայազգի մասնակիցները, այդ թվում` Արտյոմ Կաչարյանը։ 

Երաժշտության հեղինակն է LC Laslo-ն, Art Key-ը, բառերի հեղինակը` Միխայիլ Գրիշունովը, տեսահոլովակի ռեժիսորը` Աշոտ Գևորգյանը։ -0-