Երաժշտություն

Երգիչ Արամեն Facebook սոցցանցի իր էջում տեղեկատվություն է տարածել այն մասին, որ հուլիսի 18–28–ը շրջագայություններ է կազմակերպում Արցախում և Հայաստանում։ 

Շրջագայությունը կսկսվի Մարտունի քաղաքից, հուլիսի 19–ին երգիչը ելույթ կունենա Ստեփանակերտում։ Հուլիսի 20–ից Արամեն ամեն օր համերգներ կունենա Մեղրիում, Կապանում, Եղեգնաձորում, Ստեփանավանում, Արթիկում, Վանաձորում, Մեծամորում։ 

Նախատեսվում է շրջագայությունն ավարտել Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում` Գյումրիում հուլիսի 28–ին։ -0-

Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի