Երաժշտություն

Մեկ ոտքն անդամահատած երգչուհի Վիկտորյա Մոդեստան թողարկել է տեսահոլովակ, որը Facebook–ում ավելի քան հինգ միլիոն դիտում է արձանագրել, հաղորդում է Dni.ru–ն։

Շատերը նշել են, որ տեսահոլովակում պրոթեզի առկայությունը երգչուհուն միայն առանձնահատկություն է ավելացնում։

Երգչուհի Վիկտորյա Մոդեստան ծնվել է ԽՍՀՄ–ում լատվիական Դաուգավպիլս քաղաքում 1988 թվականի փետրվարի 25–ին։ Ծննդաբերության ժամանակ վնասել են նրա ձախ ոտքը։ Աղջիկը  ոտքն անդամահատելու որոշումը կայացրել է, երբ 19 տարեկան է դարձել։

Նա մանկուց զբաղվել է երաժշտությամբ և վոկալով, իսկ 1999 թվականին ծնողների հետ  տեղափոխվել է Լոնդոն։ Այնտեղ էլ նա սկսել է երգչուհու և մոդելի իր կարերան։

Բացի այդ, Վիկտորյա Մոդեստը նաև ակումբի տեր է։ Նա մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին, եղել է Samsung и Vodafone–ի դեմքը, ինչպես նաև մասնակցել է Լոնդոնում կայացած պարալիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը։

Աղջիկը երբեք չի թաքցնում  պրոթեզը, չէ որ փայլփլուն քարերով և թափանցիկ ծնկահոդի պրոթեզը ևս մեկ գեղագիտական մարտահրավեր է` կարծում է Վիկտորյան։  -0-