Երաժշտություն

Ջեննիֆեր Լոպես

Լոս Անջելեսի Nokia Theatre-ում տեղի է ունեցել American Music Awards 2014 մրցանակաբաշխությունը, որը երաժշտական մրցանակների նշանակությամբ երկրորդն է «Գրեմմիից» հետո: Հաղթողներն ընտրվել են ինտերնետային քվեարկության միջոցով` հաշվի առնելով նաև տեսահոլովակների դիտումների քանակը, սկավառակների վաճառքի ծավալը և երաժիշտների ակտիվությունը սոցիալական ցանցերում, գրում է Glamour.ru-ն:.

Թեյլոր Սվիֆթ

Տարվա հերոսներ են դարձել «One Direction» խմբի մասնակիցները, նրանք արժանացել են մրցանակների «Տարվա արտիստներ», «Լավագույն խումբ», «Լավագույն ալբոմ» («Midnight Memories» սկավառակի համար) անվանակարգերում:

One Direction

Քեթի Փերին արժանացել է արձանակի «Լավագույն երգչուհի» անվանակարգում, իսկ Soul և R&B ժանրում նմանատիպ մրցանակի է արժանացել Բեյոնսեն: Երգչուհիները չեն կարողացել անձամբ ներկա գտնվել արարողությանը: Քեթի Փերին չի մասնակցել մրցանակաբաշխությանը համերգային շրջագայության շրջանակում Սիդնեյում նախատեսված ելույթի պատճառով:

Էնրիկե Իգլեսիասն արժանացել է մրցանակի որպես լատինոամերիկյան երաժշտության լավագույն կատարող, իսկ Իգգի Ազալիան` հիփ-հոփ անվանակարգում: Երաժշտական համարներով ելույթ են ունեցել Թեյլոր Սվիֆթը, Ջեննիֆեր Լոպեսը, Սելենա Գոմեսը, Ֆերգին, Pitbull-ը:

Ջեննիֆեր Լոպես

American Music Awards-ը (AMA) ամենագլխավոր արարողություններից և ամենահեղինակավոր երաժշտական մրցանակներից մեկն է, որը հանձնվում է 1973 թ.-ից:

ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՑԱՆԿԸ`

«Տարվա արտիստներ» — «One Direction»

«Տարվա սինգլ» — Քեթի Փերի, «Dark Horse»

«Ռոք և ալտերնատիվ երաժշտության լավագույն կատարող» — Imagine Dragons

 «Լավագույն փոփ/ռոք կատարող» — Սեմ Սմիթ

«Լավագույն փոփ/ռոք ոճի կին կատարող» — Քեթի Փերի

«Լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող» — Իգգի Ազալիա

«Լավագույն քանթրի կատարող» — Լյուկ Բրայան

«Լավագույն քանթրի ոճի կին կատարող» — Քերրի Անդերվուդ

«Լավագույն Soul և R&B կատարող» — Ջոն Լեջենդ

«Լավագույն Soul և R&B ոճի կին կատարող» — Բեյոնսե (Beyoncé)

 «Լավագույն լատինո-կատարող» — Էնրիկե Իգլեսիաս

«Էլեկտրոնային երաժշտության լավագույն կատարող» — Քելվին Հարրիս

«Լավագույն արտիստ, արվեստի ոգեշնչում» — Casting Crowns

«Լավագույն փոփ/ռոք խումբ» — «One Direction»

«Լավագույն քանթրի խումբ» — «Florida Georgia Line»

«Լավագույն փոփ/ռոք ալբոմ» — «One Direction», «Midnight Memories»

«Լավագույն ռեփ/հիփ-հոփ ալբոմ» — Իգգի Ազալիա, «New Classic»

«Լավագույն քանթրի-ալբոմ» — Բրենթլի Գիլբերթ, «JustAsIAm»

«Լավագույն Soul և R&B ալբոմ» — Բեյոնսե (Beyoncé)

«Տարվա հայտնություն» — «5 Seconds of Summer»

«Լավագույն սաունդթրեք» — «Սառը սիրտ» մուլտֆիլմ:-0- 

Սելենա Գոմես

Իգգի Ազալիա

Արիանա Գրանդե

Ֆերգի

Նի-Յո & Pitbull