Երաժշտություն

Ամերիկացի երգչուհի Ալիշա Քիզը երգ է ներկայացրել աֆրոամերիկացի Էրիկ Գարների հիշատակին։ Վերջինը մահացել էր, երբ ոստիկանը նրան ձերբակալելու ժամանակ արգելված հնարք էր կիրառել։

Միջադեպը, որի հետևանքով զոհվել է Էրիկ Գարները, կատարվել է այս տարվա հուլիսին Նյու Յորքում։ Որոշ տվյալներով, 29–ամյա Պանտալեոն ձերբակալման պահին խեղդող հնարք է կիրառել, որն արգելված է նյույորքյան ոստիկանությունում արդեն 20 տարի։ Դրանից հետո ասթմայով տառապող 43–ամյա Գարները մահացել է։ Գարների ձերբակալությունը նկարահանել են անցորդները, և այն հրապարակվել է համացանցում և վրդովմունք առաջացրել հասարակության շրջանում։ Նախօրեին Նյու Յորքի ատենակալների դատարանն «անվավեր է ճանաչել մեղադրական եզրակացության օգտին քվեարկելու պատճառը», ինչը քաղաքում բողոքի զանգվածային ակցիաների է հանգեցրել։

«Մենք պետք է աղոթենք» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը հրապարակվել է YouTube–ում դեկտեմբերի 3-ին։ Երգը խաղաղության և արիության կոչ է անում քաղաքացիներին։ Երգին ուղեկցող  լուսանկարների շարքը ներկայացնում է վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ–ի մի շարք քաղաքներում անցկացված բողոքի ցույցերը։ Հոլովակն ավարտվում է Գարների լուսանկարով։

New York Times թերթին տված հարցազրույցում Ալիշա Քիզն ասել է, որ երգը գրել է դեռ մի քանի ամիս առաջ, Գարների հետ կատարվածից հետո, բայց այն հանրությանն է ներկայացրել նյույորքյան բողոքներից հետո։ «Ինքս եմ ձայնագրել երգը մի գիշերվա ընթացքում, իմ տանը»,– նշել է երգչուհին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ -0-