Կենսաոճ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Հինգ մասնավոր կղզիներ վաճառքի են հանվել մինչև 100 հազար դոլարով, գրում է «Газета.Ru»-ն: «ԱՌԿԱ-Style»-ը համեմատել է այդ կղզիների գները երևանյան բնակարանների գների հետ, և պարզվել է, որ կղզիների դիմաց պահանջվող գումարը հազիվ կբավականացներ Երևանում լավ բնակարան ձեռք բերելու համար:

Hemlow Island

Գինը` 29,5 հազար դոլար

Նոր Շոտլանդիա, Կանադա

Կղզու ողջ մակերեսը 21 հեկտար է, սակայն այս գնով կարելի է գնել միայն նրա մի մասը` 0,8 հեկտարը: 1900-ականների սկզբին կղզին բնակեցված է եղել: Այն ունեցել է քիչ թվով բնակիչներ, գործել է նաև դպրոց և մթերային խանութ: Ի դեպ, նույն գնով Երևանի ծայրամասում, թերևս, հնարավոր է գնել ոչ մեծ «խրուշչովյան» նախագծի բնակարան:

Chandler Island

Գինը` 39,9 հազար դոլար

ԱՄՆ-ի հարավ-արևելք, Մեն նահանգ

Մակերեսը` 0,4 հեկտար

Սա Մեն նահանգի ոչ մեծ կղզիներից մեկն է: Նրա մեծությունը կարող է փոխվել` կախված ջրի մակընթացությունից և տեղատվությունից: Կղզին գտնվում է պաշտպանված ծովախորշում, սակայն նրա մի մասը բաց օվկիանոսին է «նայում»: Նման առաջարկի լրացուցիչ բոնուս կարելի է համարել կղզում կառուցված փոքր տաղավարը:

Big Tusket Island Parcel

Գինը` 63 հազար դոլար

Նոր Շոտլանդիա, Կանադա

Մակերեսը` 14,97 հեկտար

Այս գումարով կարելի է գնել մի տարածք, որը գրեթե բնակեցված չէ: Այստեղ 1 ք.մ.-ում հինգ մարդ է բնակվում: Ինչպես նշվում է վաճառքի հայտարարության մեջ, գնորդը կարող է ամբողջովին  վայելել լռությունն ու բնության գեղեցկությունը:

PIAÇABUÇU ISLANDS

Գինը` 79,5 հազար դոլար

Բրազիլիա

Մակերեսը` 33 հեկտար

Վեց կղզիները գտնվում են Սան-Ֆրանսիսկու գետի մեջտեղում, հենց այդ պատճառով դրանց անվանում են «սև կղզիներ»: Կղզիները չի կարելի սեփականաշնորհել, սակայն կարելի է 99 տարվա վարձակալման պայմանագիր կնքել` երկարացման հետագա իրավունքով:

Ambergris Caye

Գինը` 80 հազար դոլար

Բելիզ, Կենտրոնական Ամերիկա

Մակերեսը` 0,29 հեկտար

Համեմատության համար նշենք, որ Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով` Երևանի բազմաբնակարան շենքերում մեկ քառակուսի մետր բնակելի տարածքն արժե 155-428 հազար դրամ (մոտ 380-1000 դոլար):

Այսպիսով, միջին չափի բնակարան Երևանու՞մ, թե՞, ամեն դեպքում, մի ողջ կղզի: Ընտրությունը ձերն է: -0-