Կենսաոճ

Navagio Beach (Զակինֆ, Հունաստան)

Բրիտանական The Daily Mail հրատարակությունը կազմել է Միջերկրական ծովի ամենագեղատեսիլ լողափերի ցուցակը։ Դրանում ներառվել են երեք հունական, երկու իսպանական և երկու իտալական լողափեր, ինչպես նաև Ալբանիայի, Խորվաթիայի և Թուրքիայի հանգստավայրերը, հաղորդում է Lenta.ru–ն։

Cala Mitjaneta (Մենորկա կղզի, Իսպանիա)

Հրատարակության վարկածով` Միջերկրական ծովի 10 ամենագեղեցիկ լողափերի ցուցակն ունի հետևյալ տեսքը.

1. Egremni (Լեֆկաս կղզի, Հունաստան)

2. Cala Mitjaneta (Մենորկա կղզի, Իսպանիա)

3. Navagio Beach (Զակինֆ, Հունաստան)

4. Elafonissi Beach (Կրետե կղզի, Հունաստան)

5. Monterosso Beach (Չինկվե Տերրե, Իտալիա)

6. Himara Beach (Հիմարա, Ալբանիա) 

7. Spiaggia Rosa (Սարդինիա, Իտալիա)

8. Baska Voda Beach (Բաշկա Վոդա, Խորվաթիա)

9. Turquoise Coast (Պատարա, Թուրքիա)

10. Cabo de Gata (Անդալուսիա, Իսպանիա)

Egremni (Լեֆկաս կղզի, Հունաստան)

Ցուցակում ընդգրկված հունական լողափերը գտնվում են կղզիներում։ Լեֆկաս կղզում գտնվող Egremni լողափին փորձագետները նախապատվություն են տվել վառ բնական գույների համար, որոնք «հիասքանչ են առանց Instagram-ի ֆիլտրերի», Navagio–ին` ձյունաճերմակ ավազի, իսկ Elafonissi–ին` իդեալական թափանցիկ ջրի համար։

Elafonissi Beach (Կրետե կղզի, Հունաստան)

Monterosso Beach (Չինկվե Տերրե, Իտալիա)

Մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել Himara Beach–ին` ալբանական լողափն անվանելով ժամանակավորապես չգնահատված զբոսաշրջիկների կողմից։ Նրանք նշել են, որ հենց Հիմարա քաղաքն է պահպանել հունական ժառանգությունը և այդ ազգության ներկայացուցիչները գերիշխող են բնակչության էթնիկ կազմում։

Himara Beach (Հիմարա, Ալբանիա) 

«Փիրուզե ափը», որն ընկած է Թուրքիայի Պատարա քաղաքից ոչ հեռու (ավելի հայտնի Ֆեթհիե և Քեմեր հանգստավայրերի միջև), նշվել է խիտ մերձափնյա բուսականության, լեռնային տեղանքի, ջրի վառ գույնի, սակավամարդության և հետաքրքիր կենդանական աշխարհի համար։

Turquoise Coast (Պատարա, Թուրքիա)

Զբոսաշրջության հարցերով փորձագետները նշում են, որ ցուցակը չի կազմվել վարկանիշի ձևաչափով։ Այն ձևավորվել է The Daily Mail–ի խմբագրության անձնական նախապատվությունների հիման վրա։-0-