Կենսաոճ

Չափերով փոքր, սակայն մեծ ճարտարապետական հետաքրքրություն ներկայացնող Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Գառնի գյուղում։

Եկեղեցին միջնադարյան ճարտարապետության (ХII-ХIII դար)` համեմատաբար լավ պահպանված նմուշ է։ Այն կառուցվել է 897 թ.–ին մահացած Կաթողիկոս Մաշտոց Եղվանդացու հիշատակին։ Այս մասին վկայում է Գառնի հեթանոսական տաճարի մոտ կառուցված «Մաշտոց Հայրապետ» մատուռում գտնվող տապանաքարը, ինչպես նաև եկեղեցու երկրորդ անվանումը` «Մաշտոց Հայրապետ»։

Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եկեղեցի է, ճարտարապետական տիպը խաչաձև է, կառուցված է բազալտի սալիկներից։ 

Եկեղեցու բակում տեղադրված են վերանորոգված խաչքարեր, եկեղեցու հարավային մասում ներկառուցված խաչքար է` գրառումներով։ -0-