Կենսաոճ

Գեղարդի վանքը ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային ճարտարապետության բացառիկ հուշարձաններից է: Էդգար սարկավագ Օհանյանը «ԱՌԿԱ Style»-ին ներկայացրել է համալիրի պատմությունը, ինչպես նաև խոսել է այն մասին, թե ինչու են Այրիվանքը XIII դարից սկսել կոչել Գեղարդ:

«Գեղարդ վանական համալիրի պատմության արմատները հասնում են մ. թ. IV դար, երբ Գրիգոր Լուսավորիչը, ով Քրիստոնեություն էր քարոզում, հեթանոսների ուխտագնացության վայրում հիմնադրեց Այրիվանքը, որի վանական խուցը գտնվում է Կաթողիկե եկեղեցուց դեպի արևելք», — նշել է Օհանյանը:

Նրա խոսքերով` վանքը սկսում է զարգանալ, և XIII դարում Զաքարյան իշխանների պատվին կառուցվում են Սուրբ Կաթողիկե (1225 թ.) և Սուրբ Ավազանի (1230-50թթ.) եկեղեցիները:

«1283 թ.-ին հարևանությամբ կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին` Պռոշյան իշխանների պատվերով: Եկեղեցին վերջնական տեսք է ստանում, երբ 1285 թ.-ին կառուցվում է երկրորդ հարկը, որտեղ գտնվում է Պռոշյանների դամբարանը», — ասաց սարկավագը:

Վանական համալիրը XIII դարից սկսել է կոչվել «Գեղարդավանք», քանի որ հենց այդ ժամանակ այստեղ է տեղափոխվել տեգը, որով հռոմեացի զինվորը խոցել է Հիսուս Քրիստոսի մարմինը: Մասունքը կոչվում է «Սուրբ Գեղարդ»: Այդ ժամանակ Գեղարդ է տեղափոխվել նաև Նոյան տապանի մի հատվածը: XVII դարում երկու մասունքներն էլ տեղափոխվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Սարկավագը նաև նշեց, որ վանական համալիրի վրա հարձակվել են արաբներ, այն տուժել է երկրաշարժից:

«Գեղարդում ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հիմա պահվում են Մատենադարանում», — ասաց Օհանյանը:

Վանական համալիրի անբաժանելի մասը բազմաթիվ (հնարավոր է` հարյուրավոր) վանական խուցերն են, որոնք փորվել են վանքը շրջապատող ժայռերի մեջ: Ի թիվս այլ հայտնի մարդկանց, Վանքում բնակվել են նաև հայ կաթողիկոսներ Ներսես Մեծն ու Սահակ Պարթևը, ինչպես նաև XIII դարի ուսուցիչ և պատմիչ Մխիթար Այրիվանեցին: Վանական համալիրը հայտնի է եղել իր հյուրընկալությամբ: Վանքում ճամփորդներն անվտանգ օթևան են գտել:

Նրա խոսքերով` վանքը սկսում է զարգանալ, և XIII դարում Զաքարյան իշխանների պատվին կառուցվում են  Սուրբ Կաթողիկե (1225 թ.) և Սուրբ Ավազանի (1230-50թթ.) եկեղեցիները:

«1283 թ.-ին հարևանությամբ կառուցվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին` Պռոշյան իշխանների պատվերով: Եկեղեցին վերջնական տեսք է ստանում, երբ 1285 թ.-ին կառուցվում է երկրորդ հարկը, որտեղ գտնվում է Պռոշյանների դամբարանը», — ասաց սարկավագը:

Վանական համալիրը XIII դարից սկսել է կոչվել «Գեղարդավանք», քանի որ հենց այդ ժամանակ այստեղ է տեղափոխվել տեգը, որով հռոմեացի զինվորը խոցել է Հիսուս Քրիստոսի մարմինը: Մասունքը կոչվում է «Սուրբ Գեղարդ»: Այդ ժամանակ Գեղարդ է տեղափոխվել նաև Նոյան տապանի մի հատվածը: XVII դարում երկու մասունքներն էլ տեղափոխվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Սարկավագը նաև նշեց, որ վանական համալիրի վրա հարձակվել են արաբներ, այն տուժել է երկրաշարժից:

«Գեղարդում ստեղծվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք հիմա պահվում են Մատենադարանում», — ասաց Օհանյանը:

Առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում Գեղարդի խաչքարերը: Վանական խուցերի մոտակայքում` հենց ժայռերի մեջ և եկեղեցուց վեր, բազմաթիվ զարդանախշ խաչքարեր են փորագրված, որոնց մի մասը պատկանում են վաղ միջնադարին, սակայն մեծամասնությունը թվագրվում է XI-XIII դարերով և միայն մի քանիսն են ստեղծվել ավելի ուշ:

Լինելով ամենահայտնի ուխտավայրը Հայաստանում` հարուստ ուխտագնացները վանքին են նվիրել հողեր, նվիրատվություններ, հին ձեռագրեր և գանձեր, նրանց անունները գրված են վանքի պատերին և բազմաթիվ խաչքարերի վրա:

Խաչքարերի վրա կատարված գրառումները վկայում են այն մասին, որ վանքը կարևոր դերակատարություն ուներ երկրի հոգևոր կյանքում: Այդ խաչքարերը արվեստի անկրկնելի նմուշներ են և ցնցում են իրենց հորինվածքով և կատարողական վարպետությամբ:

Հետաքրքիր է խաչքարերի գույնը, որը ստացվել է` դրանք որդան կարմիրով ներկելու արդյունքում։ Որդան կարմիրը արտահանվել է երկրի սահմաններից դուրս և ոսկուց էլ թանկ է գնահատվել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներում: Ներկանյութի դիմացկունության մասին վկայում է այն, որ ներկը խաչքարերի վրա պահպանվել է ավելի քան 800 տարի: -0-