Կենսաոճ

Եթե դուք որոշել եք արդյունավետ անցկացնել հանգստյան օրերը` համատեղելով հաճելին օգտակարի հետ, ապա Ավանի Կաթողիկե տաճար այցելությունը շատ լավ որոշում է։ 

Ցավոք, 591 թ.–ին կառուցված տաճարը վատ է պահպանվել, սակայն այն, ինչ դրանից մնացել է, հիմք է տալիս կարծելու, որ այն արժանի տեղ է զբաղեցնում վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձանների շարքում։

Հայաստանը IV դարից սկսած կռվախնձոր էր դարձել հարևան պետություների միջև: Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև ծագած պատերազմի արդյունքում 387-ին Հայաստանն առաջին անգամ բաժանվեց երկու մասի: Երկրորդ անգամ դա տեղի ունեցավ արդեն 591-ին: Պարսկաստանը մի քանի պատերազմներից հետո համակերպվել էր հայերի դավանած ազգային երանգ ունեցող քրիստոնեության հետ: Բայց նույնը չէր կարելի ասել Բյուզանդիայի մասին: Մորիկ Կայսրը ջանք չէր խնայում Հայաստանը քաղկեդոնական դարձնելու համար: Կայսրն առաջարկում է Մովսես Բ Կաթողիկոսին ընդունել քաղկեդոնականություն և կաթողիկոսանիստը Դվինից տեղափոխել Հայաստանի բյուզանդական մաս: Սակայն կաթողիկոսը կտրականապես հրաժարվում է: Բարկացած Մորիկ կայսրը Հայաստանի բյուզանդական մասում հակաթոռ կաթողիկոս է նշանակում Հովհաննես Բագարանցի եպիսկոպոսին, որն էլ Ավանում հիմնում է մի եկեղեցի` իբրև կաթողիկոսական տաճար, կողքին` իր պալատն ու միաբանների բնակարանները:  

Ահա այսպես է նկարագրում իրավիճակը հայ պատմիչ, կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին` «Շինէ (Հովհան Օձնեցին— Գ. Շ .) և եկեղեցի մեծ ի գիւղն իւր Օձուն, որ հուպ է առ քաղաքն Լօռէ» կամ «Շինէր և ինքն ի բազում տեղիս եկեղեցիս որպէս և յիւրականն աւանի ղերկնանմանն խորան, բարի առնելով տանն իւրոյ և ընտանեացս»։

Տաճարի կառուցումը տևել է մի քանի տարի, որը, ըստ տարբեր աղբյուրների, սկսվել է 588-595 թթ.–ին և ավարտվել է 598-602 թթ.–ին։ 602 թ.–ին Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև ծագած պատերազմական գործողությունները վերսկսվեցին` հանգեցնելով երկարատև պատերազմի (602-629)։ Բյուզանդիայի բնակչության մի մասը հարձակվող պարսկական ջոկատների ճնշման հետևանքով տեղափոխվեց երկրի խորքը։ Իսկ Կաթողիկոս Հովհաննես Բագարանցին ապաստան գտավ Կարին քաղաքում (Էրզրում)։ Սակայն 608 թ.–ին Կարինն անկում ապրեց, և այնտեղ թաքնվող կաթողիկոսը քաղաքի բնակիչների հետ միասին գերեվարվեց և տեղափոխվեց Համադան (Ահմադան), որտեղ մոտավորապես 610–611 թթ.–ին նա մահացավ։ Ինչպես նշվում է Դրասխանակերտցու գրառումներում, կաթողիկոսի մարմինը տեղափոխեցին Ավան և ամփոփեցին նրա կառուցած եկեղեցու տարածքում։ Հովհաննես Բագարանցին 26 տարի գլխավորել է պատրիարքարանը։ 

Տաճարի գտնված արձանագրությունը ներկայացված է Եզր Ա կաթողիկոսի երկլեզու հայ–հունական ծածկագիր գրառմամբ  (630-641), ըստ որի` Ավանի բնակչությունը մինչև XIII դարի վերջը նախկինի պես դավանում էր ուղղափառություն։

Կառույցի փլուզման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Կարելի է ենթադրել, որ տաճարը փլուզվել է 1679 թ.–ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով։ Տաճարի պատերը պահպանվել են ողջ երկայնքով, ամենացածրը` արևելյան ճակատից։ ХХ դարում տաճարը մասամբ վերականգնվել է։

Իր ճարտարապետական առանձնահատկություններով տաճարը քառախորան է։ Պատերի ներքին ուրվագծերը ներկայացնում են ուղղանկյուն` կողմերի 15,6х18,55 մետր երկարությամբ։ Այդ ուղղանկյան մեջ ներկառուցված է լայն գմբեթավոր քառակուսի, որն ունի համեմատաբար նեղ կիսակլոր կառույցներ, որոնց միջև գտնվող անցումները տանում են դեպի կլորավուն տարածքներ։ Ավանի Կաթողիկե Տաճարի ճարտարապետության մեջ կարելի է նշել Էմիածնի և նրանից կես դար առաջ Կոստանդնուպոլսում կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարի ազդեցությունը, որն ազգայինի և տիեզերականի ինքնատիպ սինթեզ է, ինչն, ամենայն հավանականությամբ, արտացոլել է պատվիրատուի ուղղափառ կողմնորոշումը։ -0-