Կենսաոճ

Հայաստանի գլխավոր առողջարանային կենտրոնը գտնվում է Թեղենիսի գեղեցիկ լեռնահովտում, հայտնում է Forbes.ru–ն` հղում անելով Travel.ru կայքին։ Վերջինս զբոսաշրջիկների համար կազմել է Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների 15 լավագույն և մատչելի լեռնադահուկային առողջարանների և հանգստավայրերի, որտեղ կարելի է ոչ թանկ և հետաքրքիր անցկացնել ձմեռային արձակուրդները, վարկանիշը։ 

Խորհրդային ժամանակներում Ծաղկաձորը ԽՍՀՄ օլիմպիական հիմնական բազան էր, ներկայում  այստեղ հիմնավորված են հայ սպորտսմենները։  Ծաղկաձորը նորեկների համար ևս շատ հետաքրքիր է,  առողջարանային կենտրոնը հարմար է դահուկային սպորտի ցանկացած տեսակի համար:  

Առողջարանը գտնվում է Երևանից 60 կմ հեռավորության վրա, այն ծովի մակարդակից բարձր է  2819 մ, այստեղ դահուկային սեզոնը տևում է դեկտեմբերից մինչև մարտ ամիս։

Դահուկային ուղիների ընդհանուր երկարությունը 7200 մետր է, գործում է ավելի քան 50 ուղի, ամենաերկար ուղին ձգվում է մինչև 8 կմ։ Հնարավորություն կա սահել նաև ձյունագնացներով։ Այստեղ կարելի է հյուրընկալվել հյուրանոցներում և մասնավոր տներում, միջին օրական բյուջեն կազմում է 50 դոլար։ -0-