Կենսաոճ

Հայաստանի մայրաքաղաքը 26-րդ տեղում է ճանապարհորդությունների համար ամենագրավիչ վայրերի ցուցակում, գրում է architecturendesign.net-ը:

Հեղինակավոր ինտերնետ-պարբերականի ցուցակը գլխավորում է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը, երկրորդ տեղում Մալդիվյան կղզիների գլխավոր քաղաք Մալեն է, երրորդում հայտնի Օստապ Բենդերի երազանքների քաղաք Ռիո դե Ժանեյրոն է:

Հարկ է նշել, որ Հայաստանի մայրաքաղաքը ճանապարհորդության համար իր գրավչությամբ առաջ է անցել Հոնկոնգից, Միլանից և Վատիկանից:

32 ուղղություններից բաղկացած ցուցակը եզրափակում է Էդինբուրգի հին քաղաքը: -0-