Կենսաոճ

Անվանի մոտոճանապարհորդ Ալեքս Չակոնը, ով նաև համատեղությամբ լուսանկարիչ է և տեսաօպերատոր, Youtube–ում տեսահաշվետվություն է տեղադրել աշխարհի շուրջ իր ճանապարհորդության մասին, որի համար նա ծախսել է ավելի քան երեք տարի և որի ընթացքում այցելել է ավելի քան 20 երկիր։

Տեսահաշվետվությունը պարունակում է կարճ տեսագրություն, հաճախ տեղի բնակիչների մասնակցությամբ, որոնք ներկայացնում են մեր մոլորակի ողջ բազմազանությունը և հարստությունը` տեղավորված երեք րոպե տևող ռեպորտաժում։

Այնպես որ եթե դուք ցանկություն և ժամանակ ունեք պտտվել աշխարհի շուրջը, Ալեքս Չակոնը դա արել է ձեր փոխարեն և ձեզ համար։ Վայելե՛ք։ -0-