Կենսաոճ

«Աս» (As Tour Club) զբոսաշրջային ընկերությունը նոր ծրագիր է նախաձեռնել, որն ուղղված է Հայաստանում արկածային տուրիզմի նոր երթուղիներ և ուղղություններ գտնելուն։ 

Ծրագիրը կիրականացվի երկրի ամենամեկուսի վայրեր արշավախմբեր կազմակերպելու միջոցով` բացառիկ զբոսաշրջային երթուղիներ ուսումնասիրելու և մշակելու համար, որոնք կհետաքրքրեն արկածների սիրահարներին, պատմեցին  ակումբում։

Արշավախմբերի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն արկածային տուրիզմի բոլոր գրավիչ ուղղությունները` լեռնագնացություն, լեռնամագլցում, լեռնային արշավներ, արշավներ քարանձավներ, բնապահպանական տուրիզմ, ձիարշավ և հեծանվային արշավներ, ձկնորսություն։ 

«Հայաստանն իսկական դրախտ է ակտիվ հանգստի սիրահարների համար։  Մեղմ կլիման, ոչ շատ բարդ, շատերին հասանելի երթուղիները, չափազանց գեղեցիկ բնությունը, հին հուշարձանների առատությունը թույլ են տալիս հեշտորեն համատեղել տարբեր տուրիստական ուղղությունները` բնապահպանական, գյուղատնտեսական, արկածային, ուխտագնացություն, պատմամշակութային», — նշել են ակումբում։ 

Արշավախմբերը կկազմակերպվեն As Tour Club-ի ուժերով և միջոցներով, ակումբի ներկայացուցիչներն արկածային տուրիզմի ոլորտում գործում են 2008 թվականից։  

2012-2014 թվականներին ակումբի անդամները մասնակցել են երեք հայ-ռուսական զբոսաշրջային արշավախմբերի, որոնք կազմակերպել էին Տուրիզմի հայկական ինստիտուտը և Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիան։   

As Tour Club-ը ստեղծվել է 2008 թվականին մի խումբ մասնագետների կողմից` Հայաստանում հանգստի ակտիվ տեսակների և արկածային տուրիզմի զարգացմանն աջակցելու նպատակով։ -0-