Կենսաոճ

Նյու Յորքի բնակիչ Թոմաս Նիլ Ռոդրիգեսը սարսափեց, երբ իմացավ, որ իր 15-ամյա շուն Փոհին մնացել է ապրել ընդամենը մի քանի շաբաթ։ Տղամարդը որոշեց իր սիրելի շանը ամբողջ Ամերիկայով շրջագայություն նվիրել։ Յոթ շաբաթ տևած ուղևորության լուսանկարները Ռոդրիգեսը տեղադրել է Instagram–ում, հաղորդում է Vesti.ru–ն` հղում անելով AOL News–ին։

«Փոհին ես վերցրել եմ կենդանիների ապաստարանից 1999 թվականին, երբ նա ընդամենը 8 ամսական էր։ Մենք բոլոր այս տարիների ընթացքում անբաժան էինք։ Փետրվարին նրա առողջությունը կտրուկ վատացավ։ Ես տարա շանը անասնաբույժի մոտ, և նա ասաց, որ Փոհին մնացել է ապրել ընդամենը մի քանի ամիս», – ասաց  Ռոդրիգեսը։

Այս տխուր լուրն իմանալով` Նյու Յորքի բնակիչը որոշեց իր շանը հրաժեշտի շրջագայություն նվիրել։ Յոթ ամսվա ընթացքում Փոհը եղավ Խաղաղ օվկիանոսի ափին, այցելեց հոլիվուդյան աստղերի ճեմուղի և բարձրացավ մի քանի երկնաքերների տանիքներ։ Ամերիկացին և նրա շունն եղան ԱՄՆ–ի 35 քաղաքներում։

«Անկեղծ ասած` ես վախենում էի, որ Փոհը չի ապրի անգամ երկու շաբաթ, բայց նա հրաշալի անցկացրեց ամբողջ շրջագայությունը։ Ես սարսափով եմ սպասում այն օրվան, երբ նա այլևս չի լինի», – խոստովանեց Ռոդրիգեսը։

Փոհի տիրոջ` շրջագայության ժամանակ արված լուսանկարները կարելի է տեսնել Թոմասի Instagram–ում։ -0-