Կենսաոճ

Բրիտանացի Քենզի Քիլպատրիկը (Kenzie Kilpatrick) երկրում ամենաարդյունավետ սերմնահեղուկի դոնոր է ճանաչվել։ Հայտնի է, որ 26-ամյա երիտասարդը 8 երեխաների հայր է և առաջիկայում նա ևս երկու երեխայի հայր կդառնա։ Անգլիացիները Քենզիին անվանում են Սերմինատոր,  իսկ լրագրողները հաշվարկել են, որ եթե երիտասարդը շարունակի նույն ոգով, ապա նա մոտական 10 տարիների ընթացքում կօգնի մայրանալ մոտ 300 կանանց։ Հետաքրքրական է, որ Սերմինատորն ինքն է ընտրում այն երջանիկներին, որոնց ցանկանում է նվիրաբերել իր սերմնահեղուկը։ Եվ նա ընտրում է… Facebook–ի միջոցով։

Տեղական լրագրողները պատմել են, որ Քենզին բիսեքսուալ է և վերջին շրջանում ապրում էր տղամարդու հետ։ Քիլպատրիկը երազում էր երեխաներ ունենալ, իսկ զուգընկերը կտրականապես դեմ էր դրան։ Ի վերջո, բրիտանացին բաժանվել է իր ընկերոջից։ Մի օր Քենզին շատ պատահական Facebook–ում մի խումբ է բացահայտել, որտեղ ներկայացվել են Բրիտանիայում սերմնահեղուկի դոնոր գտնելու դժվարությունները, հայտնում է Cosmo.ru–ն։

Հենց դա էլ շրջադարձային է եղել բրիտանացու համար։ Քենզին որոշել է` քանի դեռ անձամբ չի կարողանում երեխաներ ունենալ զուգընկերոջ բացակայության և անկայուն ֆինանսական վիճակի պատճառով, գոնե կօգնի ուրիշ կանանց, որպեսզի  իրականացնեն իրենց երազանքները։ Քենզին փաստորեն բարեգործությամբ է զբաղվում, քանի որ նա գումար չի վերցնում իր «աշխատանքի» համար։

«Չի կարելի երեխաների համար գումարներ սահմանել։ Իմ սիրտը նվաղում է, երբ զույգերը պատմում են իրենց խնդիրների մասին։ Սա իմ նվերն է նրանց», – հայտնում է Կենզին։ -0-