Կենսաոճ

Կիբերտեխնոլոգիաների, հոգեբանության և սեքսի ոլորտի մասնագետները կարծում են, որ հեռու չէ այն օրը, երբ ռոբոտների հետ ինտիմ հարաբերությունները սովորական երևույթ կդառնան։

Այս կարծիքը ձևավորելու համար հիմք է հանդիսացել կինեմատոգրաֆիան, մասնավորապես` «Մարդիկ» ֆիլմի դրվագներից մեկը, որում ցուցադրվում են արհեստական ինտելեկտ ունեցող մեքենայի և մարդու ինտիմ հարաբերությունները։

Ինչպես հայտնում է FTimes.ru–ն` հղում անելով 09-news.ru–ին, արժե ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ մարդկությունն ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում վիրտուալ աշխարհում։ Այդ պատճառով տարբեր բնագավառների մասնագետները հնարավոր են համարում մարդկանց և ռոբոտների միջև հարաբերությունները, այդ թվում` նաև ինտիմ հարաբերությունները։

Ռոբոտները գրավում են իրենց կատարելությամբ։ Նրանց հիշողության մեջ կարելի է տարբեր ծրագրեր տեղադրել և անթերի սիրեկան ստեղծել։ Այդ պատճառով բացառված չէ, որ արդեն 40 տարի անց շատերը «գնահատեն» այդ յուրահատկությունը և մարդկությունը սկսի իր սեռական զուգընկերոջն ընտրել մեքենաների շարքից։ -0-