Կենսաոճ

Ռուֆերները ժամանակակից մայրաքաղաքային ենթամշակույթի ներկայացուցիչներն են, որոնց համախոհներն այցելում են բարձրահարկ շենքերի տանիքներ և այլ բարձրահարկ շինություններ, իսկ հենց ռուֆինգը ոչ այլ ինչ է, քան քաղաքային (ուրբանիստական) լեռնագնացություն։

«Ռուֆերներ» անունը ծագել է անգլիական «roofing» բառից, ինչը նշանակում է մագլցել բարձրահարկ շենքերի տանիքներ։ Նպատակը զվարճանքն է, ադրենալինի հոսքը, հաճույք ստանալը։ Ողջ աշխարհում ռուֆերները երիտասարդներն են, իսկ ավելի հաճախ` ուսանողները։

Ռուֆինգը Հայաստանում

Երևանցի կտրիճներ Լևոնն ու Գևորգը` իրենց գործի պրոֆեսիոնալները, հասցրել են զարմացնել շատերին` նվաճելով վտանգավոր և գրավիչ բարձունքներ։ Նրանց կարելի է անվանել քաղաքային ալպինիստներ, որոնք նվաճել են Կասկադի տարածքում շինարարական կռունկի բարձունքը և մայրաքաղաքի «Էլիտ Պլազա» բիզնես–կենտրոնի տանիքը։

Գևորգը պատմեց «ԱՌԿԱ Style»–ին այն մասին, որ նա և իր ընկերը` երկրում միակ ռուֆերները, արդեն 5–րդ տարին պրոֆեսիոնալ կերպով զբաղվում են իրենց սիրած գործով (լեռնագնացություն) և տվյալ պահին նույնիսկ դասախոսում են։

Ռիսկ, վախ և ադրենալին

«Վախենում են բոլորը և միշտ։ Այստեղ հարցը հսկողությունն է։ Իսկ երբ հսկում ես վախը, ապա դա արդեն էյֆորիայի զգացողություն է։ Դե, հաճույք ստանում են հենց վախից, վերահսկվող վախից»,– նշեց ռուֆերը։

Գևորգի խոսքով` նման բարձունք մագլցելուց առաջ ինքը և Լևոնը պայմանավորվել են «Էլիտ Պլազայի» ղեկավարության հետ նկարահանումներ կատարելու մասին։

Ռուֆերները հաջողությամբ բարձրացել են «Էլիտ Պլազայի» տանիք, որտեղ նրանց հաջողվել է տեսագրություն և լուսանկարներ կատարել դեպքի վայրից։

Ուշադրությո՛ւն։ Ռուֆերները կոչ են անում չկրկնել տեսահոլովակում տեսածը։ Դա վտանգավոր է կյանքի համար։ -0-