Կենսաոճ

Sotheby’s աճուրդի տունը վաճառքի է դրել Նապոլեոնի ատրճանակները, գրում է Vesti.ru տեղեկատվական պորտալը։

Արժեքավոր լոտը որոշել են վաճառել Վաթեռլոոյի ճակատամարտի 200–ամյակի տոնակատարության առիթով։ Ոսկե ներդիրներով զենքը1814 թվականին պատրաստել են հատուկ պատվերով։ Այն նախատեսվում էր զորավարի սիրած որդու համար։ Ճիշտ է, դրանցից կրակել Նապոլեոնի ժառանգն այդպես էլ չի հասցրել` մինչև դրա հանձնելը նա մահացավ թոքախտից։ 

Ինչպես հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, արդեն Բոնապարտի մահից հետո ատրճանակները եղել են մի քանի կոլեկցիոներների մոտ։ Դրանք նոր տեր կունենան հուլիսի 8–ին։ -0-