Կենսաոճ

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը լուսանկարվել է Ավստրալիայի խոտի հոկեյի հավաքականի մարզուհիներ Բրուքի Փերիսի և Ջեյդի Թեյլորի «սելֆիի» ֆոնին, հաղորդում է lookatme.ru-ն: 

Թեյլորը լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջում: Նրա մեկնաբանությունից երևում է, որ աղջիկները չէին սպասում, որ Մեծ Բրիտանիայի թագուհին կերևա կադրում:

«Սելֆին» արվել է Գլազգոյում գտնվող Հոկեյի ազգային կենտրոնում: Ավստրալական թիմը մեկնել է Գլազգո՝ Համագործակցության խաղերին մասնակցելու համար: Հուլիսի 24-ին Ավստրալիայի հավաքականը 4:0 հաշվով պարտության է մատնել Մալայզիայի հավաքականին:-0-