Կենսաոճ

Ֆրանսիայի Մարսել քաղաքը, որտեղ ավելի քան 80 հազար հայ է բնակվում, 2015 թվականը «Հայաստանի տարի» է հռչակել: Այս մասին գրում է «Nouvelles d’Arménie» ամսագիրը՝ հղում անելով Մարսելի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը: Այս մասին գրում է novostink.ru-ն:

2015 թվականը հատուկ կլինի, քանի որ նշվելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Մարսելի քաղաքապետն առաջարկել է տեղական մարմիններին՝ Մարսելի գլխավոր խորհրդին, Տարածաշրջանային խորհրդին, Քաղաքի միությանը և Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատին, աշխատել ձեռք-ձեռքի: Արդեն նախատեսված են մի քանի միջոցառումներ, ցուցահանդեսներ և համերգներ տեղական, ազգային և միջազգային մակարդակներով: Բացի այդ, հայտարարվել է «Մարսել-Պրովանս-Հայաստան 2015» ասոցիացիայի ստեղծման մասին:-0-