Խոհանոց

Հայաստանում ավանդաբար անցկացվող Տոլմայի փառատոնի ժամանակ հայ խոհարարները պատրաստվում են ներկայացնել աշխարհի ամենաերկար տոլման,  ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Ուդուլի» տոլմայի հերթական հինգերորդ փառատոնը կանցկացվի մայիսի 16-ին ՀՀ Արմավիրի մարզում, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում։ 

«Փառատոնի նպատակն է տարածել և հանրաճանաչ դարձնել տոլման։ Փառատոնի ժամանակ կանցկացվի նաև մրցույթ, որի ընթացքում կընտրեն ամենահամեղ տոլման, ամենալավ ձևավորված տոլման և ամենաերկար տոլման»,– ավելացրեց նա։

Սարդարապատի «Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի» տնօրենի տեղակալ Սվետլանա Պողոսյանն էլ ընդգծեց, որ միջոցառմանը ներկայացված ազգային ուտեստներն ու խմիչքները կարող են Հայաստանի ապրանքանիշը դառնալ։ -0-