Խոհանոց

«ԱՌԿԱ Style»-ը հրապարակում է շեֆ խոհարար Սեդրակ Մամուլյանի հավաքածուի բաղադրատոմսերից ևս մեկը, որը դուր է եկել ընթերցողներին և կարող է գեղեցկացնել Ամանորի սեղանը։

«Տապակա Տիգրանակերտ»

Բաղադրամասեր.

Կծու պղպեղ – 1 հատ  
Հավի միս – 100 գ
Տավարի միս  – 100 գ
Ոչխարի միս – 100 գ
Ծնեբեկ – 100 գ
Արևածաղկի յուղ – 30 գ
Թթվասեր – 50 գ
Կարտոֆիլ – 200 գ
Լավաշ – 500 գ
Աղ – 4 գ
Համեմունք – 2 գ
Կանաչի – 20 գ

Պատրաստման եղանակը. կարտոֆիլը մշակել այնպես, որ արևածաղկի յուղի մեջ տապակելուց հետո այն հիշեցնի ցանց։ Խաշել ծնեբեկը քիչ աղ ավելացրած ջրում, ջուրը չթափել։ Տաքացրած ձեթի մեջ միաժամանակ տապակում ենք ամբողջ միսը, ինչից հետո շարում ենք ափսեի վրա` հավի միսը կենտրոնում, իսկ ոչխարի և տավարի միսը` կողքերից։ Կողքին դնում ենք նաև պատրաստ կարտոֆիլը և ծնեբեկը։ 

Սոուսի պատրաստման եղանակը. 50 գ հունական ընկույզը և 50 գ սխտորը մանր կտրատել, ավելացնել սամիթ, աղ և պղպեղ։ Լցնել արևածաղկի յուղ (25 գ) և քացախ (25 գ), ավելացնել տապակած ալյուր և թթվասեր։ Պատրաստի զանգվածը բացել ջրով, որի մեջ եփվել է ծնեբեկը և լցնել մսի վրա։  

Խորհուրդ է տրվում «Տապակա Տիգրանակերտը» մատուցել կարմիր չոր գինով, քանի որ հենց այդ խմիչքն է ամենալավը համադրվում մսի հետ։ 

«Տապակա Տիգրանակերտը» մատուցում են կավե ամանով` սոուսի մեջ թրջած լավաշով։ -0-