Խոհանոց

Ֆրանսիացի շեֆ–խոհարար Ռոման Բյուվիեն Երևանում վարպետության դաս է կազմակերպել և ֆրանսիական խոհանոցի չորս պարզ բաղադրատոմս ներկայացրել։ «ԱՌԿԱ Style»–ը հաճույքով ներկայացնում է Croque Monsier տաք բուտերբրոդները։

Բաղադրատոմս`

Կարագ – 30 գր

Ալյուր – 30 գր

Կաթ – 125 գր

Խոզապուխտ – 4 կտոր

Դափնու տերև – 2 հատ

Աղացած մշկընկույզ – 1 գր

Չեդդեր պանիր – 40 գր

Տոստերի համար նախատեսված հաց – երկու կտոր։

Պատրաստման եղանակը

Սոուս. Դանդաղ կրակի վրա հալեցնել երկու ճաշի գդալ կարագը, ալյուր ավելացնել և մեկ րոպե խառնել։

Այնուհետև ավելացնել կաթը, աղացած մշկընկույզն ու դափնու տերևը։
Կրակը փոքր–ինչ թեժացնել, և սոուսը եփել այնքան, որ թանձրանա։ Ընթացքում անընդհատ խառնել։ Ավելացնել աղ և պղպեղ։

Բուտերբրոդներ

Տաքացնել ջեռոցը մինչև 230 աստիճան, տապակի վրա դնել հացի կտորները, վրան դնել խոզապուխտն ու պանիրը, լցնել սոուսը և ջեռոցում թխել 5–6 րոպե։ -0-