Ֆրանսիացի շեֆ–խոհարար Ռոման Բյուվիեն Երևանում վարպետության դաս է անցկացրել` մասնակիցների դատին հանձնելով ֆրանսիական խոհանոցի չորս տիպիկ և պարզ կերակրատեսակներ։ «ԱՌԿԱ Style»–ն ուրախ է իր ընթերցողին ներկայացնել «Կրեպ Սյուզետ» բացառիկ աղանդերը (բլիթներ)։ 

Բաղադրիչներ 15-20 բլիթի համար

Աղանդեր` բլիթներ

Հավկիթ` 4 հատ

Կաթ`  500 մլ

Ալյուր`  250 գ

Աղ` 3 գ

Կարագ` 50 գ

Շաքար` 30 գ

Սոուս`

Նարնջի թարմ հյութ` 160 մլ

Նարինջ` 3 հատ

Գրան Մարնիե նարնջի լիկյոր` 30 մլ

Պատրաստման եղանակը`

Սոուս.

Եռացնել նարնջի հյութը, ավելացնել շաքար և եփել մոտ 5 8ոպե։ Հանել կրակից, ավելացնել նարնջի լիկյոր և նարնջի կտորներ։

Բլիթներ.

Խմոր հունցել և բլիթներ թխել։ Յուրաքանչյուր բլիթի վրա լցնել սոուս և մեկ րոպե թողնել ներծծվելու համար։ Այնուհետև զգուշորեն շարել բլիթներն ափսեի վրա, զարդարել նարնջի կտորներով։ -0-