Խոհանոց

«ԱՌԿԱ Style»–ը իր ընթերցողներին  ներկայացնում է սիրիական խոհանոցի մի քանի ճաշատեսակներ, որոնք հիմա կարելի է համտեսել նաև Երևանում։ Պատրաստման մեջ հեշտ և միաժամանակ համեղ ճաշատեսակներից են առանջին հայացքից սովորական պանրով կարկանդակները։ Ճիշտ է, դրանք պատրաստվում են թեթև սիրիական շեշտադրությամբ։ Խոհարար Արթուր Ղազարյանը կիսվել է «ԱՌԿԱ Style»–ի հետ բաղադրատոմսով։

Տասը կարկանդակ պատրաստելու համար պետք է խմոր հունցել, որի համար պահանջվում է չորս ճաշի գդալ ալյուր, մեկ սուրճի բաժակ բուսական յուղ և մեկ ձու։ Խառնել բաղադրամասերը և ավելացնել ջուր, որպեսզի խմորը շատ պինդ չլինի։

Միջուկի համար անհրաժեշտ է քերիչով անցկացնել 60-70 գրամ սուլուգունի պանիր, ավելացնել մանր կտրատած մաղադանոս և չորացրած անանուխ, որից հետո կպցնել կարկանդակների եզրերը։

Տապակել եռացող բուսական յուղի մեջ 7-8 րոպե։ Բարի ախորժակ։ -0-