Խոհանոց

«ԱՌԿԱ Style»–ը շարունակում է իր ընթերցողի ուշադրությանը ներկայացնել սիրիական խոհանոցի կերակրատեսակները, որոնք այժմ կարելի է համտեսել նաև Երևանում։ Այդպիսի յուրօրինակ աղանդերներից է «Անուշ» թխվածքը։ Խոհարար Հարութ Ղազարյանը ներկայացրել է թխվածքի բաղադրատոմսը։ 

Փոքր չափի թխվածք ստանալու համար մեզ անհրաժեշտ է 250 գրամ ալյուր, 250 գրամ սպիտակաձավար, 100 գրամ չամիչ, 4 հավկիթ, 1 բաժակ մածուն, կես բաժակ բուսայուղ, կես բաժակ շաքարավազ, մեկ թեյի գդալ փխրեցուցիչ, մեկ թեյի գդալ վանիլին։

Բոլոր բաղադրիչները խառնվում են միատարր զանգված ստանալու համար, որն այնուհետև դրվում է տապակի վրա և ջեռոցում թխվում միջին ջերմաստիճանով 20 րոպեի ընթացքում։

Սառելուց հետո աղանդերի վրա կարելի է օշարակ լցնել և զարդարել ընկույզներով։ Բարի ախորժակ։ -0-