Խոհանոց

«ԱՌԿԱ Style»–ը պատրաստվում է իր ընթերցողների ուշադրությանը ներկայացնել սիրիական խոհանոցի ճաշատեսակներ, որոնք հիմա կարելի է ձեռք բերել նաև Երևանում։ Նման ճաշատեսակներից մեկը, որը հեշտ է պատրաստվում և միաժամանակ համեղ է, նախուտեստն է` սուջուխով ռոլլերը («սուջուխը» տափակ ապխտած երշիկ է` տավարի մսից, սուր համեմունքներով)։ Խոհարար Արթուր Ղազարյանը կիսվել է բաղադրատոմսով։

Այդ նախուտեստը պատրաստելու համար լոշիկի մեջ պետք է դնել կտրատած սուջուխը և գլանակ փաթաթել` ամրացնելով ատամի փայտիկներով։ Դրանից հետո լոշիկը պետք է կտրել կլորներով և 7-8 րոպե տապակել տաք բուսական յուղի մեջ։ -0-