Խոհանոց

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում 2015 թվականին Անիի խոհանոցի ավանդույթների վերականգման նախագիծ կիրականացվի»,– ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

Նա նշեց, որ այժմ բաղադրատոմսերը վերականգնելու աշխատանքներ են տարվում։ Այդ նպատակով գործուղումներ են իրականացվում դեպի Տրանսիլվանիայի հայկական համայնքներ, որտեղ բնակություն են հաստատել XI-XIV դարերում Անիից գաղթած հայերը, ովքեր գրեթե անփոփոխ ձևով պահպանել են այդ բաղադրատոմսերը։ Ծրագրվում է նույն նպատակով նաև Լեհաստան այցելել։

«Մենք կվերականգնենք խոհարարական ավանդույթները։ Այդ ճաշատեսակները կպատրաստենք, իսկ բաղադրատոմսերն էլ կհրապարակենք»,– ասաց Մամուլյանը։ -0-