Խոհանոց

Տոները հայկական ընտանիքներում և ավանդական հյուրընկալությունն է, և համեղ ճաշատեսակների առատությունը։ Չնայած այսօր հայերը, հիմնականում, չեն պահպանում հին սովորույթները, սակայն պատրաստվելով տոնին` փորձում են սեղան պատրաստել ազգային խոհանոցի ավանդույթներին համապատասխան։

Բանաստեղծուհի և գրող Սոնյա Թաշչյանի կարծիքով` Ամանորը հնարավորություն է կյանքը սկսել մաքուր էջից, ազատվել հնից, անպետքից և վատից։ Մասնավորապես արևմտահայերը մեծ թվով հետաքրքիր ավանդույթներ ունեն, որոնք կապված են Ամանորի կերուխումի հետ։ Թաշչյանը չորեքշաբթի լրագրողներին պատմել է այդ ավանդույթներից մի քանիսի մասին։

Ջուր և կրակ

Ջավախահայերը հնուց հետաքրքիր ավանդույթ ունեն` հաց են թխում մարդու կերպարանքով, որի անունը «Հասիլիկ–վասիլիկ» է։ Նոր տարվա առաջին օրը մարդիկ գնում էին գետի ափ և ջուրն էին նետում նման մարդուկները` հուսալով, որ այն իր հետ կտանի նախորդ տարվա բոլոր չարիքները։

Ամանորին որոշ հայկական գյուղերում ընդունված էր խարույկ վառել, որի շուրջ ընտանիքի անդամները պարում էին։ Կրակը ևս կարող է մաքրել նախորդ տարվա չարից, բոլոր վատ հիշողություններն ու մտքերն այրվում էին խարույկի մեջ, և մարդիկ խնդրում էին կրակից, որպեսզի գալիք տարին լինի լուսավոր և ջերմ։

Ավանդական հայկական խոհանոց

Թաշչյանի խոսքերով` անուշապուրը, պասուց տոլման, աղանձը, չրերը, ղափաման, կոլոլակը հայկական տոնական սեղանի ավանդական հյուրասիրություններն են, որոնց մասին չի կարելի մոռանալ։

«Քրիստոնեության ընդունումից հետո մեր խոհարարական ավանդույթներում գերիշխեցին պահքի ճաշատեսակները», – նշեց Թաշչյանը։

Օրինակ, նրա խոսքերով, լոռեցիները չեն պատկերացնում իրենց տոներն առանց լոբու, և նրանց ամանորյա սեղաններն միշտ զարդարված են լոբուց պատրաստված աղցաններով։ Լոռեցիները նաև հայտնի են ավելուկից պատրաստված  ճաշատեսակներով, փոխինձով լցոնած քաղցրավենիքով, տարատեսակ շերտավոր խմորով։ Միաժամանակ տոնական կերակրացանկում ներառված չէ մսից պատրաստված ոչ մի ճաշատեսակ։

Թաշչյանը նաև նշեց, որ այսօր շատ հայեր մեկ նպատակ ունեն` զարմացնել շրջապատողներին տոնական սեղանի առատությամբ, ինչը նա սխալ է համարում։ «Այս ամենը ստիպում է մոռանալ այն մասին, որ ամանորյա տոների էությունն ուրախությունն է, այլ ոչ թե մեծ քանակությամբ ուտելիքը», – ասաց բանաստեղծուհին։

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանն իր հերթին կոչ արեց չուտել մեծ քանակությամբ ուտելիք, փորձել տարբեր ճաշատեսակներ քիչ չափաբաժնով, ինչպես նաև չպետք է օրերով սոված մնալ` հանուն ամանորյա կերուխումի։ Նրա խոսքերով` հատուկ ուշադրություն պետք է դարձնել երեխաների սննդակարգին և հետևել, որպեսզի նրանք չուտեն ամեն ինչ իրար հետևից։

«Նաև նշեմ, որ հարկավոր է հրաժարվել գազավորված և գունանյութեր պարունակող քաղցր ըմպելիքներից», – ավելացրեց դիետոլոգը։ -0-