Կենսաոճ

Բրիտանացի նկարիչ Բենքսին, որը երկար տարիներ հաջողությամբ թաքցնում էր իր արտաքինն ու իրական անունը, Բրիստոլից ոչ հեռու սեփական զբոսայգին է բացել և անվանել այն «Սարսափների զբոսայգի» կամ «Սարսափլենդ»։

Ինչպես գրում է «Մեդուզան», «Բենքսիլենդը» սթրիթ–արտի վարպետի վերջին վեց տարվա ամենամեծ ցուցահանդեսն է։ 

Բացի Բենքսիից «Սարսափների զբոսայգու» համար ցուցանմուշներ են ներկայացրել նաև Դեմիեն Հորսթը, Ջեննի Հոլզերը և այլ ժամանակակից նկարիչներ։

Ցուցահանդեսը կտևի ընդամենը հինգ շաբաթ, այն գաղտնի էր պատրաստվում և լրագրողներին էր ներկայացվել միայն օգոստոսի 20-ին։

Շաբաթ` օգոստոսի 22-ին, «Սարսափլենդը» կգործի բոլոր ցանկացողների համար։ -0-