Կենսաոճ

Կյանքի արագացող տեմպի և մրցունակ աշխատակից լինելու համար որակավորումը մշտապես բարձրացնելու անհրաժեշտության պայմաններում ավելի շատ մարդիկ են սթրեսի ենթարկվում աշխատավայրում։ Փակ շղթայից (աշխատանք–սթրես–խնդիրներ) դուրս գալու համար «ԱՌԿԱ Style»–ն առաջարկում է մի քանի պարզ, սակայն գործուն միջոց սթրեսային իրավիճակները կանխելու համար։

1.  Չմոռանալ երջանկության հորմոնների մասին

Կարևոր և պատասխանատու գործից հետո 5 րոպե հանգստացեք, որպեսզի շփվեք գործընկերների հետ շփվելու կամ որևէ բան ուտեք։ Ուտելու համար ավելի լավ է ընտրել շոկոլադ կամ բանան։ Երկուսն էլ երջանկության հորմոններ են պարունակում, որոնք պարզապես կենսական անհրաժեշտություն են դառնում գրասենյակում։

2. «Աշխատանքային» մարմնամարզություն

Քիչ են այն գրասենյակները, որոնք իրենց աշխատակիցներին մարզասարքեր են տրամադրում, սակայն չարժե հուսահատվել։ Մարդիկ, ովքեր ամբողջ օրը նստած են համակարգչի առաջ, պարզապես կարող են զբոսնել գրասենյակում կամ մի քանի անգամ բարձրացնել և իջեցնել ձեռքերը` օրգանիզմի ընդհանուր տոնուսը բարձրացնելու համար։ 

3. Ծրագրեք ձեր գործերը

Բոլոր տհաճ, պատասխանատու և շտապ պարտականությունները կատարեք ամենասկզբում, այդ դեպքում երեկոյան դուք չեք նյարդայնանա աննպատակ օր անցկացնելու պատճառով։

4. Սովորեք ասել «ոչ»

Հիշեք, որ կոլտնտեսությունում ամենից շատ աշխատում էր ձին, սակայն այդպես էլ նախագահ չդարձավ։ Աշխատանքի անցնելիս հստակ պայմանավորվեք ձեր պարտականությունների մասին և նախատեսվածից ավելի շատ գործեր մի՛ կատարեք, քանի որ որքան շատ միջանկյալ գործեր անեք, այդքան ավելի քիչ ժամանակ կմնա հիմնական աշխատանքի համար։

5. Տանը նույնիսկ պատերն էլ կօգնեն

Գրասենյակում ստեղծեք փոքր անձնական տարածք, թեկուզ` սեփական աշխատասեղանի սահմաններում։ Սեղանի վրա կարող եք դնել որևէ հաճելի ու հարազատ իր կամ սիրելի մարդու լուսանկարը։ Եթե ձեզ շատ վատ զգաք, գոնե կկարողանաք կարճ ժամանակով մեկուսանալ։ -0-