Կենսաոճ

Ինչպես մի ժամանակ ասում էր Արիստոտելը, ընկերը երկու մարմիններում ապրող մեկ հոգին է։ 

Հունիսի 9–ին ամբողջ աշխարհում նշվում է Ընկերների միջազգային օրը (International Friends Day), որը պարզապես ստեղծված է այն բանի համար, որպեսզի անկախ կյանքի հանգամանքներից և տարբեր զարգացումներից` մենք հիշեցնենք մեր ընկերներին այն մասին, թե որքան նրանք կարևոր են մեզ համար, և ուրախացնենք նրանց։ 

Սալմա Հայեք և Պենելոպա Կրուս

Բեն Աֆֆլեք և Մեթ Դեյմոն

Ընկերների օրը նշելու ավանդույթը ծնվել է ԱՄՆ–ում 1935 թվականին, երբ Միացյալ Նահանգների Կոնգրեսն օգոստոսի առաջին կիրակին հայտարարեց Ընկերության ազգային օր, և այդ օրվանից այն նշվում է ամեն տարի։ 

Քորթնի Քոքս և Ջեննիֆեր Էնիսթոն

Թոբի Մագուայր և Լեոնարդո ԴիԿապրիո

Տարեցտարի տոնը մեծ ճանաչում է սկսել վայելել, և այսօր այն տոնում են աշխարհի տարբեր երկրներում։ Այդ օրն անհրաժեշտ է ժամանակ անցկացնել ընկերների հետ, հայտնել նրանց մեր սիրո և հարգանքի մասին։ 

Հոլիվուդի աստղային ընկերները 

Ջորջ Քլունի և Բրեդ Փիթ

Նիկոլ Քիդման և Նաոմի Ուոթս, Պենելոպա Կրուս և Սալմա Հայեք, Ջեննիֆեր Էնիսթոն և Քորթնի Քոքս, Բրեդ Փիթ և Ջորջ Քլունի, Մեթ Դեյմոն և Բեն Աֆֆլեք, Վիկտորյա Բեքհեմ և Քեթի Հոլմս, Ջոննի Դեփ և Թիմ Բերթոն, Լեոնարդո ԴիԿապրիո և Թոբի Մագուայր, Դրյու Բերիմոր և Քեմերոն Դիաս և շատ ուրիշներ։

Նիկոլ Քիդման և Նաոմի Ուոթս

Ջոննի Դեփ և Թիմ Բերթոն

Քեմերոն Դիաս և Դրյու Բերիմոր

Իսկ դուք արդեն շնորհավորե՞լ եք ձեր ընկերներին այդ հիանալի տոնի առթիվ։ -0-