Գաջեթներ

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ-Style/. Նյուքասլի ճարտարապետության դպրոցի դոկտորանտ Լուիս Էռնանը Kirlian Device հատուկ սարքի միջոցով, որը ստեղծվել է անլար ցանցերի հզորությունը չափելու համար, լուսանկարել է Wi-Fi ցանցը, հաղորդում է Rusbase.

Սարքավորման մեջ տեղադրված Arduino UNO և Arduino WiFi Shi պլատֆորմերը որոշում են Wi-Fi ազդանշանի հզորությունը (RSSI) և փոխակերպում են այն որոշակի գույնի՝ նախօրոք սահմանված ջերմային քարտեզի համաձայն: Գույները փոխանցվում են Pololu LED լուսադիոդային հարթության վրա:

Լուսանկարներ անելու համար հարկավոր է թափահարել Kirlian Device սարքը՝ նախօրոք կարգավորելով տեսախցիկը երկար տևողությամբ լուսանկարման ռեժիմում: Ֆոտոշարքը ստացել է «Spirit photographs» («Հոգու լուսանկարներ») անվանումը: Այդ լուսանկարների միջոցով անտեսանելի համակարգերը «փոխանցվում են այլ հարթակ, որտեղ դրանք շոշափելի են դառնում»: -0-