Գաջեթներ

Համացանցի հերթական հերոսն է դարձել Լոքի անունով կատուն, որին վամպիր են անվանում երկու դուրս ցցված ժանիքների համար։ Երկու շաբաթվա ընթացքում կենդանու Instagram–ի էջի բաժանորդների թիվը հասել է 30 հազարի։ Այս մասին գրում է Cosmo.ru–ն։

«Երբ ես կենդանիների ապաստարանից վերցնում էի նրան, ինձ ոչինչ չասացին նրա արտաքին առանձնահատկությունների մասին։ Չգիտեմ` ինչու են նրա ժանիքներն այդպիսին։ Ես նրան անվանում եմ Չարիք և Փոքրիկ վամպիր», – պատմել է կատվի տիրուհին` Քիթը։

Անսովոր արտաքինով կատուներն ընդհանրապես մեծ համբավ են ձեռք բերում։ Այս տարի Instagram–ի աստղ էին դարձել այլմոլորակային կատուն, որին այդպես են անվանում աչքերի հիվանդության պատճառով, և «հոռետես» կատուն։ Մի քանի շաբաթվա ընթացքում նրանց էջերի բաժանորդների թիվը հասել էր 100 հազարի։ -0-